• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակության այցը Հնդկաստան

31 օգոստոսի, 2024
2024թ. օգոստոսի 28-31-ը ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Հնդկաստանում մասնակցել է Միջազգային դեղագործական «iPHEX» (iPHEX International Pharmaceutical Exhibition) ցուցահանդեսին։ Հնդկաստանի կառավարության և Դեղագործական արտադրանքի արտահանման խթանման խորհրդի (Pharmexcil) կազմակերպած միջացառումը միավորել է բազմաթիվ դեղագործական ընկերությունների և առողջապահության ոլորտի կառավարիչների ամբողջ աշխարհից՝ բացահայտելու նորարարությունները և ընդլայնելու փոխգործակցության շրջանակները։
Իր ելույթում կարևորելով Հնդկաստանի հետ համագործակցության երկարամյա փորձը` Լենա Նանուշյանն անդրադարձել է կյանքեր փրկելու և «առողջության բոլորի համար» գերակա նպատակին հասնելու ընդհանուր հանձնառությանը։ Որպես Հայաստանի 2020-2050թթ. վերափոխման ռազմավարության կարևոր առաջնահերթություն` նա ներկայացրել է առողջապահական համապարփակ բարեփոխումների ուղղությամբ Կառավարության կարևոր քայլերը: Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում դեղերի ոլորտի կարգավորումներին` որպես կարևորագույն ոլորտի` ուղղված անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերի ապահովման միջոցով ազգային դեղերի քաղաքականության իրականացմանը և ծառայությունների հասանելիությանը: Ելույթի ավարտին Լենա Նանուշյանը վստահեցրել է, որ կողմերի միջև կառուցողական երկխոսությունների միջոցով կհաջողվի առաջ շարժվել և որակյալ առողջապահական ծառայություններ մատուցել մեր երկրների քաղաքացիներին: «Մենք բաց ենք միջազգային գործընկերների, այդ թվում` հնդիկ գործընկերների հետ սերտ համագործակցության համար` արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղեր Հայաստան բերելու տեսանկյունից»։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: